Մատչելիության հղումներ

«Այս իրավիճակում ճիշտ կլինի ԼՂ անկախության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից»․ Միրզոյան


Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք այս իրավիճակում ճի՞շտ կլինի Ղարաբաղի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից, հայտարարել է․- «Այս իրավիճակում ճիշտ կլինի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից, որովհետև փորձը ցույց է տալիս, որ դա միակ էֆեկտիվ միջոցն է սանձել Ադրբեջանի նկրտումները»:

Հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանի նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG