Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր շխատանքային խորհրդակցություն է հրավիրել։

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, խորհրդակցությանը քննարկվել են «առաջնագծում տիրող իրավիճակին և հակառակորդի հանցավոր ոտնձգությունները կանխելու ուղղությամբ Պաշտպանության բանակի կողմից ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր»:

Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը և բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG