Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակից Թինաթին Խիդաշելիի հետ:
Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, քննարկվել են հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունները: Երկուստեք կարևորվել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը: