Մատչելիության հղումներ

Ղարաբաղից տասը վիրավոր բուժում է ստանում Երևանի զինվորական հոսպիտալում


Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյան
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյան

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ներկայումս բուժում են ստանում Ղարաբաղում վիրավորված տասը պայմանագրային և ժամկետային զինծառայողներ։

«Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի փոխանցմամբ, տասից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և նրանց վիճակը գնահատվում է կայուն-ծանր՝ դրական ընթացքով։

«Կոմայում գտնվող զինծառայող չունենք, ունենք հետվիրահատական շրջանում գտնվող զինվոր, որը գտնվում է արհեստական շնչառության տակ, քանի որ հետվիրահատական ընթացքն է դա պահանջում», - ասաց Ասատուրյանը։

Մանրամասներ՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG