Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը կողմերին կոչ է անում քաղաքական կամք դրսևորել


ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայեր
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայեր

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը այսօր իր մտահոգությունն է հայտնել ղարաբաղյան շփման գծում ռազմական լարվածության և զոհերի առնչությամբ:

«Ես կոչ եմ անում կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել հրադադարի ռեժիմը»,- ասել է Շտայնմայերը:

ԵԱՀԿ գործող նախագահը նաև ասել է՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Կողմերը պետք է անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորեն Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններին սեղանին վերադառնալու համար: Ես ամբողջովին աջակցում եմ Մինսկի խմբի համանախագահները իրենց հանձնառությունում»,- ասել է Շտայնմայերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG