Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը:
Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու երեխաների՝ Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը կայուն է։
Մանրամասներն՝ այստեղ:
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին:
Մանրամասներն՝ այստեղ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 6-ին իր նստավայրում կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, տեղեկացրել է Դաշնային կառավարության փոխխոսնակ Գեորգ Շթրեյթերը:
Մանրամասներն՝ այստեղ:
«Ցավալի է, որ Թուրքիայի համար մարդկային զոհերի կշիռն ազգային պատկանելիությամբ է պայմանավորված», - հայտարարել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Tert.am լրատվական կայքի հարցին:
«Նման ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսորի գործողությունների շարունակումը: Դա նաև տեղավորվում է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանության մեջ, որի արդյունքն է անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե իր սահմաններից դուրս», - նաև ասել է Քոչարյանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե Թուրքիան մինչև վերջ կաջակցի Ադրբեջանին և վերջին բախումների համար մեղադրել է Մինսկի Խմբի համանախագահներին:
Մանրամասներն՝ այստեղ:
«Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 ("Գրադ") հրթիռահրետանային կայանքից և 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով», - հայտարարել է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
Ադրբեջանի զինուժը միակողմանիորեն որոշում է կայացրել դադարեցենել «թշնամու դեմ իրականացվող հակահարձակումն ու պատասխան գործողություններն ու ձեռնամուխ լինել ազատագրված տարածքների ամրացմանը»՝ հաշվի առնելով «միջազգային կառույցների հորդորներն ու երկրի կողմից իրականացվող խաղաղասիրական քաղաքականությունը», տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az տեղեկատվական կայքը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Մանրամասներն՝ այստեղ: