Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հայտարարում է, որ «միակողմանիորեն» դադարեցրել է ռազմական գործողությունները


Ադրբեջանի զինուժը միակողմանիորեն որոշում է կայացրել դադարեցենել «թշնամու դեմ իրականացվող հակահարձակումն ու պատասխան գործողություններն ու ձեռնամուխ լինել ազատագրված տարածքների ամրացմանը»՝ հաշվի առնելով «միջազգային կառույցների հորդորներն ու երկրի կողմից իրականացվող խաղաղասիրական քաղաքականությունը»:

Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az տեղեկատվական կայքը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: «Եթե Հայաստանի զինուժը չդադարեցնի սադրիչ գործողություններն ու շարունակի գնդակոծել խաղաղ բնակավայրերն ու մարտական դիրքերը, Ադրբեջանի զինված ուժերը դարձյալ հարձակման կանցնեն, օգտագործելով իրենց տրամադրության տակ եղած սպառազինությունը»,- ըստ haqqin.az-ի, նշված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG