Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել


Հայաստանի վարչապետեր Հովիկ Աբրահամյանն ու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, արխիվ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Կառավարության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են Մեդվեդի՝ առաջիկայում Հայաստան նախատեսվող պաշտոնական այցին և Հայաստանում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին վերաբերող հարցեր:

Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին, ինչպես նաև քննարկել են առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG