Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանը վերընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ


Տարոն Մարգարյան
Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Տարոն Մարգարյանը վերընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։

Ըստ հաղորդագրության, այսօր տեղի է ունեցել Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովն ու նախագահության հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր նաև ֆեդերացիայի ղեկավար մարմնի ընտրության հարցը: Քվեարկության արդյունքում ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար` քաղաքապետն ընդգծել է, որ առաջիկա տարիներին ևս ֆեդերացիան հետևողականորեն շարունակելու է մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված ծրագրերը:

«Ինչպես խոստացել էինք, այս տարի ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը, ինչի արդյունքում Երևանի բոլոր 12 վարչական շրջաններն ապահովված կլինեն շախմատի հարմարավետ դպրոցներով», - ասել է Մարգարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG