Մատչելիության հղումներ

Մեղրիում և Ագարակում բնակիչներին իրանական գազ կմատակարարվի


Այսօր կառավարությունը թույլատրեց իրանական Sanergy ընկերությանը գազի բաշխման ցանց կառուցել նշված երկու համայնքներում: Գործադիրի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը չհայտնեց, թե մեղրեցիներն ու ագարակցիները ինչ գնով են ստանալու իրականական գազը:

«Խոսքը ռուսական գազի մասին չէ: Գազը ստացվելու է Իրանից», - ասաց նախարարը՝ միաժամանակ չներկայացնելով տարեկան ի՞նչ ծավալներ են սպառվելու այդ երկու բնակավայրերում:

Դեռ 2011 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Իրանի կառավարության միջև կնքված հուշագրի համաձայն, Թեհրանը տրամադրել էր 2 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ Իրանի հետ սահմանամերձ Մեղրիում ու Ագարակում գազի բաշխման ցանցի կառուցման համար: 2013-ին ավարտվել էին նախագծման աշխատանքները: Նախատեսվում է, որ շինարարական աշխատանքների կսկսվեն առաջիկայում և կավարտվեն այս տարի:

Էներգետիկայի նախարարն այսօր նաև տեղեկացրեց, որ մասնագիտական առումով գազաբաշխիչ ցանցի շինարարության վերահսկողությունն իրականացնելու է «Գազպրոմ Արմենիան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG