Մատչելիության հղումներ

Վարչապետ Աբրահամյանը փոխմարզպետներ է նշանակել


Armenia - Prime Minister Hovik Abrahamian holds a cabinet meeting, Yerevan, 11Feb2016.
Armenia - Prime Minister Hovik Abrahamian holds a cabinet meeting, Yerevan, 11Feb2016.

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումամբ՝ իրենց դիմումների համաձայն զբաղեցրած պաշտոններից ազատվել են Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը և Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը:

Վարչապետը նաև մի շարք նշանակումներ է իրականացրել, մասնավորապես՝ Գագիկ Գաբրիելյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ, Հայրապետ Բաբայանը՝ Արարատի մարզպետի տեղակալ, Արտաշես Նիկոյանը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Վարդան Ալեքսանյանը՝ Տավուշի մարզպետի տեղակալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG