Մատչելիության հղումներ

Պորոշենկոն կոչ է անում շարունակել պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի դեմ


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կոչ է արել ուժի մեջ թողնել Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, որոնք սահմանվել էին ի պատասխան Ղրիմում և Ուկրաինայի արևելքում Մոսկվայի նախաձեռնած գործողություններին:

Խոսելով նախօրեին Վաշինգտոնում անցկացվող սեմինարի ժամանակ՝ Պորոշենկոն հայտարարել է, որ անհրաժեշտ է պահպանել պատժամիջոցները՝ մինչև Ուկրաինայի արևելքում խաղաղության հաստատումը և Ղրիմի նկատմամբ Կիևի սուվերենության ընդունումը:

«Այդ պահանջներից ցանկացած նահանջ տեղի կունենա ի հաշիվ արժեքների և արդարության», - հավելել է Պորոշենկոն:

Պորոշենկոն նաև ասել է, որ ռուսամետ անջատականների և ուկրաինական զինված ուժերի միջև բախումների հետևանքով ավելի քան 10,000 մարդ է զոհվել, այդ թվում՝ ավելի քան 2,700 ուկրաինացի զինծառայող, իսկ շուրջ 1.8 միլիոն մարդ տեղահանվել է Դոնեցկի և Լուգանսկի տարածաշրջաններից:

Պորոշենկոն Վաշինգտոն է ժամանել Միջուկային անվտանգության համաժողովին մասնակցելու: Ուկրաինայի առաջնորդն այսօր հանդիպելու է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG