Վաշինգտոնում այսօր մեկնարկում է Միջուկային անվտանգության համաժողովը: Օրակարգի գլխավոր հարցերն են Հյուսիսային Կորեայի ներկայացրած միջուկային սպառնալիքը, ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորման կողմից միջուկային զինատեսակներ ձեռք բերելու հնարավորությունը:
Երկու օր շարունակվելիք համաժողովին սպասվում է շուրջ 50 պետությունների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությունը: Մասնակցելու են, մասնավորապես, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ուշագրավ է, որ միջուկային գերտերություն հանդիսացող Ռուսաստանը չի մասնակցում համաժողովին: