«Միգրանտները, ովքեր հրաժարվում են սովորել գերմաներեն, թույլ չեն տալիս ընտանիքի անդամներին շփվել հասարակության հետ, մերժում են աշխատանքի առաջարկները, երեք տարի անց չեն ստանա Գերմանիայում մշտական բնակության իրավունք», - այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը:
Նախարարի խոսքերով, Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունը պատրաստվում են ինտեգրման մասին օրենքի նոր նախագիծ ներկայացնել առաջիկա մայիսին:
«Ապաստան ստանալու հավակնորդներից պահանջվում է կատարել կառավարության կողմից առաջարկվող քայլերը՝ ուղղված ադապտացմանը», - ընդգծել է նախարարը:
Հակառակ դեպքում միգրանտները կզրկվեն սոցիալական նպաստներից: