Մատչելիության հղումներ

Ենթադրյալ ահաբեկչի կողմից գրավված օդանավը վայրէջք է կատարել Լառնակայում


Ենթադրյալ ահաբեկչի կողմից գրավված EgyptAir-ին պատկանող А 320 օդանավը վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքում։

Վերջին տվյալներով, օդանավում գտնվում է 55 ուղևոր և անձնակազմի 7 անդամներ։

Օդանավի հրամանատարը հաղորդել է, որ ուղևորներից մեկը, ում վրա ամրացված է մահապարտի գոտի, ստիպել է Ալեքսանդրիայից Կահիրե թռչող օդանավին փոխել ուղին և վայրէջք կատարել Կիպրոսում։

Հրամանատարի խոսքով, զավթիչը ստիպել է, որպեսզի ոստիկանները չմոտենան օդանավին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG