Մատչելիության հղումներ

Մեդվեդևը Հայաստան կայցելի ապրիլի 7-ին


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:

«Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում ծրագրվում է դիտարկել առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, արդյունաբերության, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությունն ու հեռանկարները: Նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում»,- ասված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ:

Ապրիլի 8-ին Մեդվեդևը Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի նիստին, որի օրակարգում կլինեն Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի խորացման գերակա խնդիրներին առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG