Մատչելիության հղումներ

Պուտինը Կադիրովին նշանակել է Չեչնիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռամզան Կադիրովին Չեչնիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:

Նախքան հրամանագրի հրապարակումը Պուտինը Կրեմլում ընդունել է Կադիրովին, ում լիազորությունների ժամկետը սպառվում է ապրիլի 5-ին, և հույս հայտնել, որ վերջինս կմասնակցի սեպտեմբերին Չեչնիայում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

«Ես վստահ եմ, որ Չեչնիայի բնակիչները, չեչեն ժողովուրդը նախընտրական քարոզարշավի և ընտրությունների ընթացքում հնարավորություն կունենան ըստ արժանվույն գնահատել այն ամենը, ինչ դուք արել եք հանրապետության համար», - ասել է Պուտինը:

Կադիրովը ղեկավարում է Չեչնիան 2004 թվականից, այն բանից հետո, երբ սպանվեց նրա հայրը՝ Չեչնիայի նախագահ Ահմադ Կադիրովը: Պուտինը Կադիրովին նշանակել էր Չեչնիայի ղեկավար 2007 թվականին:

Ռամզան Կադիրովի անվան հետ են կապվում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դրվագներ, այդ թվում՝ մարդկանց առևանգումներ, անհետացումներ, խոշտանգումներ, ինչպես նաև քաղաքական հակառակորդների սպանություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG