Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են «Կիլիկիացի Հարութիկը» և «Ջրվեժցի Արջուկ Մխոն»


Ոստիկանությունը ապօրինի զենք պահելու, կրելու, ինչպես նաև՝ թմրանյութ պահելու կասկածանքով երկու երիտասարդների է ձերբակալել
Ոստիկանությունը ապօրինի զենք պահելու, կրելու, ինչպես նաև՝ թմրանյութ պահելու կասկածանքով երկու երիտասարդների է ձերբակալել

Երեկ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները ապօրինի զենք պահելու, կրելու, ինչպես նաև թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Երևանի Բագրատունյաց փողոցի 17 հասցեի մոտից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Հ. Թորոսյանին՝ «Կիլիկիացի Հարութիկ» մականունով, ով եղել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի ղեկին, և ուղևոր` 1990թ. ծնված Մ. Գևորգյանին՝ «Ջրվեժցի Արջուկ Մխո» մականունով:

Ոստիկանության տարածած հաղրոդագրության համաձայն, խուզարկությամբ Հ. Թորոսյանի մոտից հայտնաբերվել է առանց գործարանային համարի, անհայտ տիպի ատրճանակ՝ փամփշտատուփում 9 մմ տ/չ 7 փամփուշտով, իսկ Մ. Գևորգյանի մոտից՝ փայլաթիթեղի մեջ փաթաթված 0.19 գ կշռով «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող կես դեղահաբ, բժշկական կաթոցիչ՝ «Մարիխուանա» թմրամիջոցի նմանվող նստվածքով, ակնհայտ կեղծ հատկանիշներով՝ կրկնվող սերիա-համարներով 20.000 և 10.000 դրամ անվանական արժեքով 2-ական թղթադրամ: Թորոսյանը և Գևորգյանը ձերբակալված են, նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է հետաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG