Բելգիական լրատվամիջոցները հաղորդում են, որ ոստիկանությունն այսօր նոր գործողություն սկսել Բրյուսելում: Հաղորդումների համաձայն՝ առնվազն մեկ պայթյունի ձայն է լսվել Բրյուսելի Շերբեք արվարձանում, մինչ ոստիկանները խուզարկել են տեղի տներից մեկը:
Նշվում է, որ մեկ մարդ է «չեզոքացվել» հակաահաբեկչական գործողության ընթացքում:
Մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած հարձակումների հետևանքով 31 մարդ է զոհվել: