Մատչելիության հղումներ

Դատարանը շարունակում է հրապարակել Ավետիսյանների սպանության գործով նյութերը


Պերմյակովի թարգմանիչն ու պաշտպանը դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ
Պերմյակովի թարգմանիչն ու պաշտպանը դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով արտագնա դատական նիստը։

Դատարանը շարունակում է հրապարակել 26 հատորից բաղկացած գործի նյութերը, որից ինը միայն ռուսական կողմի փոխանցած փաստաթղթերն են։ Գործի տասը հատորը դատարանն արդեն հրապարակել է։

Անցյալ դատական նիստերին հրապարակվել են դատաբժշկական եզրակացություններ, դեպքի վայրից որոշ լուսանկարներ, հայ և ռուս պաշտոնյաների միջև նամակագրություններ, տեղազննությունների արդյունքներ, Պերմյակովի թաքստոցից նկարներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG