2010 և 2011 թվականի Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում մեդալներ շահած վեց ռուս մարզիկներ պետք է վերադարձնեն իրենց պարգևները:
Լոզանի արբիտրաժային դատարանը մարտի 24-ին բավարարել է Մարզիկների ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի միջնորդությունը մարզիկների դեմ, ովքեր մեղավոր են ճանաչվել արգելված խթանիչներ օգտագործելու մեջ:
Դատարանը վճռի համաձայն՝ Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը, գնահատելով մարզիկների տվյալները, վճռել էր, որ նրանք մրցություններից հետո են կիրառել խթանիչները: Այսպիսով մարզիկները կկարողանային պահպանել բարձր պարգևները: Լոզանի դատարանի վիճռով, սակայն, նշվում է, որ ռուս մարզիկները խթանիչներն օգտագործել են նաև առաջնությունների ժամանակ և պետք է վերադարձնեն շահած պարգևները:
Իրենց մեդալները կորցրել են ռուս մարզիկները Սերգեյ Կրիդյապկինը, Սերգեյ Բալուկինը, Վալերի Բորչինը, Վլադիմիր Կանայկինը, Օլգա Կանիսկինան, Յուլիա Զապրիպովան: