Մատչելիության հղումներ

Արգելվել է մոտ 20 տոննա հավի սառեցված մսի ներմուծումը


Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն (ՍԱՊԾ) արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19․800 կգ հավի սառեցված աղացած միս, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:

Ծառայությունը իր պաշտոնական կայքում հաղորդում է, որ սահմանային վերահսկողության շրջանակներում ՍԱՊԾ-ն «Միթ Իմփորթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Ուկրաինայի Հանրապետությունից ներմուծվող հավի սառեցված միսն ուղարկել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ բեռը լիստերիա ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության (ԵԱՏՄ) «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հետևաբար այն որպես սննդամթերք օգտագործելու համար պիտանի չէ:

«Նկատի ունենալով վերոնշյալը` արգելվել է բեռի ներմուծումը հանրապետություն, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է այն օգտահանել, ոչնչացնել կամ վերաարտահանել»,- ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG