ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այսօր Մոսկվայում բանակցություններ է վարում իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Բանակցությունների մեկնարկին Լավրովը «փխրուն» է որակել Սիրիայում կրակի դադարեցումը, բայց նաև նշել է, որ «որոշ առաջընթաց կա»: ՌԴ արտգործնախարարն ասել է նաև, որ ինքը ցանկանում է քննարկել հարցը, թե ինչպես կարող է միջազգային հանրությունը աջակցել ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանը:
Քերրին այսօր կհանդիպի նաև նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: