Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Սևակ Համբարձումյանի մահվան հանգամանքները։
«Այսօր ժամը 09:20-ի սահմաններում, Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի հրաձգարանում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հովհաննեսի Համբարձումյանը: Զինծառայողը Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է», - ասված է հաղորդագրությունում:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ։
ՀՀ զորամասերից մեկում զինվոր է մահացել
![Հայ զինվորը մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ](https://gdb.rferl.org/09def584-d597-4899-b7e3-442d5aecb071_w250_r1_s.jpg)
Ուղիղ հեռարձակում