Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ։
Կողմերը քննադատել են Թուրքիայում և Բելգիայում տեղի ունեցած ահաբեկչությունները՝ վերահաստատելով ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու պատրաստակամությունը:
Դավութօղլուն և Մերկելը քննարկել են նաև փախստականների խնդիրը` ընդգծելով, որ այն պետք է կարգավորվի բոլոր կողմերի համար ձեռնտու պայմաններով: