«Ասոշիեյթեդ Փրես»-ը հաղորդում է, որ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կանգնեցրել է իր ավտոշարասյունը, ու չնայած անվտանգության աշխատակիցների արգելքին, դուրս գալով մեքենայից՝ օգնել է ճանապարհին շրջված մեքենայից դուրս բերել հղի կնոջը:
Գիտակցությունը կորցրած կնոջը առողջական վիճակի մասին լուրեր չկան: Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ Թբիլիսիի արվարձանում: Այս մասին պատմել է ռեժիսոր Գիգի Կիտայան, ով տեսագրել է տեղի ունեցածը: Նախագահի մամուլի ծառայությունը հաստատել է, որ նման միջադեպ է տեղի ունեցել: