Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներն է հանձնել ժողովրդական արտիստ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանին և թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարեկ Հախնազարյանին:
«Սա յուրովի գնահատական է մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց տաղանդով և մասնագիտական հմտություններով ամբողջ աշխարհում բարձր են պահում մեր երկրի պատիվը», - ասել է Մարգարյանը:
Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Արտավազդ Փելեշյանին ու Նարեկ Հախնազարյանին Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանները տրամադրելու որոշումները Երևանի ավագանին կայացրել է մարտի 18-ի նիստում։