Մատչելիության հղումներ

Եվրոպական երկրները խստացնում են հսկողությունը


Պայթյուն Բրյուսելի մետրոյում, 22-ը մարտի, 2016թ.
Պայթյուն Բրյուսելի մետրոյում, 22-ը մարտի, 2016թ.

Մեծ Բրիտանիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ղեկավար Մարկ Ռոյլին հայտնել է լրացուցիչ ուժերով Բրյուսելի մետրոն, տրանսպորտային հանգույցները վերահսկելու անհրաժեշտության մասին:

«Մենք սերտ կապերի մեջ ենք Բելգիայի իշխանությունների հետ և կշարունակենք դիտարկել իրավիճակը», - հայտարարել է Մարկ Ռոյլին:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը որոշել է հսկողությունն ուժեղացնելու նպատակով սահմանային կետերում և տրանսպորտային համակարգի հանգուցային կետերում ներգրավել 1600 ոստիկանի:

Գերմանիայի, Դանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի իրավապահները ևս խստացրել են հսկողությունը:

Այսօր Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի երկու կայարանում հնչած պայթյուններից առնվազն տասը մարդ է զոհվել, կան վիրավորներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG