2012 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն ռուսաստանցի լողորդուհի Յուլիա Եֆիմովան հերքում է Դոպինգային կոմիտեի հրապարակած արդյունքները։
Եֆեմովան նշել է, որ «Մելդոնիա» արգելված տեսակի խթանիչ ինքը չի օգտագործել, իսկ ավելի վաղ կիրառել է բժշկական նպատակով։
Ըստ կոմիտեի, անցած շաբաթ Եֆիմովան դոպինգ թեստ է հանձնել, որի արդյունքները եղել են դրական։
Քանի որ սա նրա կարիերայում գրանցված դոպինգի երկրորդ դեպքն է, հնարավոր է լողորդուհին ցմահ որակազրկվի։