Մատչելիության հղումներ

Պակիստանում անվտանգության աշխատակիցը սպանել է «հրեշի դիմակ» կրած երեխային


Պակիստանի նավահանգստային Կարաչի քաղաքում անվտանգության աշխատակիցը կրակ է բացել և սպանել 11-ամյա մի տղայի, ով «հրեշի դիմակ» է կրել։

Ոստիկանության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան․ տղան գաղտագողի մոտեցել է անվտանգության աշխատակցին՝ ցանկանալով վախեցնել վերջինիս։ Նախաքննության նախնական վարկածի համաձայն, նա սաստիկ վախեցել է՝ տեսնելով դիմակավորված տղային և կրակել։

Անվտանգության աշխատակիցը ձերբակալվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG