Մատչելիության հղումներ

Բելառուսի ամենահարուստ անձանցից մեկը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ


Յուրի Չիժ, արխիվ
Յուրի Չիժ, արխիվ

Բելառուսում պաշտոնական մեղադրանք է առաջադրվել երկրի ամենաազդեցիկ գործարարներից մեկին` բելառուսական Triple կոնցեռնի ղեկավար Յուրի Չիժին:

Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի մամուլի խոսնակի պնդմամբ՝ գործարարը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ և նախաքննության ընթացքում կգտնվի ուժային այս կառույցի քննչական մեկուսարանում: 90-ականներից ի վեր Չիժը համարվում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոյի մերձավոր անձանցից մեկը: Վերջին ամիսներին, սակայն, ըստ բելառուսական աղբյուրների, Չիժի և Լուկաշենկոյի հարաբերությունները կտրուկ կերպով վատթարացել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG