Մատչելիության հղումներ

Լևոն Մկրտչյանն ընդունել է Իվան Վոլինկինին


ԿԳ նախարար Լևոն Մկրտչյան
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյան

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին:

Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը մտադրություն են հայտնել վերանայել երկու պետությունների կրթության և գիտության նախարարությունների միջև կնքված համաձայնագիրը, որն էլ իր հերթին խթան կհանդիսանա կրթության ոլորտում հարաբերությունների զարգացման համար:

Մկրտչյանն առաջարկել է վերականգնել նաև գիտության ոլորտում նախկինում եղած գործակցությունը` շեշտը դնելով բնական և տեխնիկական գիտությունների վրա:

Հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով` Մկրտչյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում Հայաստանում ընդունել Ռուսաստանի կրթության և գիտության նախարարին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ռուսաց լեզվի խորացված ուսուցման, դպրոցների միջև համագործակցության, Ռուսաստանի բուհերում կրթաթոշակների տրամադրման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG