Մատչելիության հղումներ

Կործանված ինքնաթիռի ձայնագրությունը հաջողվել է վերականգնել


Կործանված ինքնաթիռի «սև արկղը»
Կործանված ինքնաթիռի «սև արկղը»

ՌԴ իրավապահները հայտնել են, որ Դոնի Ռոստովում կործանված FlyDubai մարդատար ինքնաթիռի «սև արկղերը» բացվել են, և ձայնագրությունը վնասված չէ:

Ռուսաստանի պետական ավիացիոն կոմիտեի ղեկավար Սերգեյ Զայկոն հայտարարել է, որ ձայնագրող սարքը աշխատել է մինչ այն պահը, երբ ինքնաթիռը գետին է ընկել: Ինքնաթիռի աղետի հետևանքով մարտի 19-ին զոհվել էր 62 մարդ:

Այժմ իրավապահները հետաքննում են՝ արդյոք ինքնաթիռի վթարի պատճառը տեխնիկական սխալն էր, վատ եղանակը, թե՝ օդաչուի սխալը:

Արդեն սկսվել է զոհերի մասունքների ճանաչման գործընթացը՝ հարազատներից վերցված ԴՆԹ նմուշների օգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG