Թուրքական ավիաընկերության օդանավը այսօր հարկադիր վայրէջք է կատարել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի օդանավակայանում:
Օդանավակայանի պաշտոնյան տեղական մամուլին ասել է, որ Հորդանանի Ակաբա քաղաքից դեպի Ստամբուլ չվերթ իրականացնող Turkish Airlines-ի օդանավի հրամանատարը տեխնիկական անսարքության պատճառով արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել:
Օդանավում 94 ուղևոր կար, ոչ մեկը չի տուժել: Վայրէջքից հետո նրանց տեղափոխել են Կահիրեի միջազգային օդանավակայան: Օդանավի տեխնիկական վիճակը ստուգվում է: