Մատչելիության հղումներ

ԵՄ առաջնորդները միգրանտների հարցով համաձայնություն ստորագրեցին


Այսօր Բրյուսելում Եվրամիության առաջնորդները միգրանտների հարցով համաձայնություն են ստորագրել: Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարներին հորդորել է Թուրքիայից ակնկալիքների վերաբերյալ փաստաթուղթը հաստատել առանց փոփոխությունների:

BBC-ի փոխանցմամբ, Տուսկը նաև ասել է, որ փաստաթուղթն ուժի մեջ կմտնի մարտի 20-ից: Ձեռք բերված համաձայնությունների շրջանակում Եվրամիությունը խոստանում է արագացնել Թուրքիային 3 մլրդ եվրոյի տրամադրումը: Ավելի վաղ, Բրյուսելում տեղի ունեցած արտահերթ գագաթնաժողովում, Եվրամիությունը և Թուրքիան համաձայնեցրել էին միգրանտների ճգնաժամը կարգավորելու պայմանագրի սկզբունքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG