Թուրքական Մարդին քաղաքում ոստիկանության հատուկ գործողության արդյունքում հայտնաբերվել է պայթուցիկ պատրաստելու համար անհրաժեշտ` 2 տոննա 850 կգ ամոնյակի նիտրատ: Հատուկ գործողությունն իրականացվել է Անկարայում մարտի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում:
Ըստ թուրքական ոստիկանության հաղորդագրության, պարզվել է ահաբեկչությանն առնչություն ունենալու մեջ կասկածվողների բնակության վայրը: