Մատչելիության հղումներ

Մամեդյարովը Հայաստանին մեղադրել է «ուշադրությունը հակամարտության կարգավորումից շեղելու» մեջ


Էլմար Մամեդյարով, արխիվ
Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ-ում Գերմանիայի համանախագահությանը, ղարաբաղյան հակամարտությանը և դրա կարգավորմանն առնչվող հարցեր, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությանը։

Ըստ աղբյուրի՝ Մամեդյարովն, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին, ասել է.- «Հայաստանի իրական նպատակը տարատեսակ սադրիչ գործողությունների օգնությամբ բանակցային գործընթացը վնասելն է, որպեսզի պահպանի գործող ստատուս քվոն և բռնակցված ադրբեջանական տարածքները»։

Մամեդյարովը հայտարարել է, թե օրակարգում «տեխնիկական» հարցեր մտցնելը, ինչպիսին միջադեպերի հետաքննությունն է, Հայաստանի կողմից գիտակցված քայլ է, «որպեսզի շեղի ուշադրությունը հակամարտության կարգավորումից»։ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ միջադեպերի հետաքննությունը «կարող է քննարկվել միայն Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զինուժը դուրս բերելու գործընթացի շրջանակներում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG