Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Եվրամիության ղեկավարներին է փոխանցել պատժամիջոցների «Սավչենկոյի ցուցակը»։
«Ես ԵՄ ղեկավարներին եմ փոխանցել «Սավչենկոյի ցուցակը», որը կազմվել է իմ, Եվրոպական խորհրդարանի մասնակցությամբ, և մենք հույս ունենք, որ այն կքննարկվի։ Ենթադրում եմ, որ դա լինելու է բաց ցուցակ, որը չի սահմանափակվի Սավչենկոյի գործով, այլ կընդգրկի բոլոր այն անձանց, ովքեր պատասխանատու են Ռուսաստանում ապօրինի պահվող յուրաքանչյուր ուկրաինացու համար։ Ես նկատի ունեմ Օլեգ Սենցովին, Ալեքսանդր Կոլչենկոյին, Գենադի Աֆանասևին և մյուսներին»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Դոնալդ Տուսկը կրկնել է Եվրամիության կոչը՝ Նադեժդա Սավչենկոյին, Սենցովին և մյուս ապօրինի ձերբակալված ուկրաինացիներին ազատ արձակելու վերաբերյալ։