Մատչելիության հղումներ

Հռոմի պապը պարգևատրել է Վատիկանում Հայաստանի դեսպանին


Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը երեկ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից պարգևատրվել է Պիոս պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Վատիկանի Առաքելական պալատում նույն օրը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Սուրբ Աթոռի պետական քարտուղարության տեղապահ արքեպիսկոպոս Ջովաննի Անջելո Բեչուն Մինասյանին է հանձնել շքանշանը:

Ինչպես գրված է շքանշանի շնորհման մասին Հռոմի պապի կոնդակում, Միքայել Մինասյանը քահանայապետական այս դասի կոչմանն արժանացել է «...որպես ակնառու ապացույց՝ պաշտոնապես վկայելու Ձեր հանդեպ ունեցած Մեր բարեսիրության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG