Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ի գիշերը աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` այսօր Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում, մարտի 20-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն: Մարտի 18-19-ը, մարտի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում այսօր սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Մարտի 18-19-ը, մարտի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում: