Մատչելիության հղումներ

Ուկրաինայի խորհրդարանը հակակառուպցիոն օրենք է ընդունել


Ուկրաինայի օրենսդիրները հավանություն են տվել մի օրինագծի, որը պարտավորեցնում է թե՛ բարձրաստիճան, և թե՛ իշխանության ստորին աստիճաններում ծառայող պետական պաշտոնյաներին էլեկտրոնային հայտարարագրեր ներկայացնել իրենց և իրենց հարազատների եկամուտների և գույքի վերաբերյալ: Օրենքը քրեական պատասխանատվություն է սահմանում ոչ լիարժեք կամ սուտ տեղեկատվություն ներկայացնելու համար:

Բացի այդ՝ նախատեսվում է եկամտային հայտարարագրերի մասին տեղեկատվությունը հրապարակել առցանց՝ այն հասանելի դարձնելով բոլոր ցանկացողներին:

Ուկրաինայում հակակոռուպցիոն բարեփոխումների անցկացումը Եվրամիության պահանջներից է, որը Կիևին հնարավորություն կտա շարունակել բանակցությունները ԵՄ երկրների հետ առանց վիզային ռեժիմի հաստատման շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG