Մատչելիության հղումներ

Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի ևս 5-7 աստիճանով


Երևանի համայնապատկեր, արխիվ
Երևանի համայնապատկեր, արխիվ

Մարտի 17-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է 0-ից -2 աստիճան, մարտի 18-ին և 19-ին՝ -2-ից -3, գետնի մակերևույթին՝ -4-ից -5 աստիճան ցուրտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ մարտի 16-17-ը Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում, մարտի 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն: Մարտի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում մարտի 16-17-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Մարտի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG