Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյան. Քաղաքում դեռ շարունակվում են ապօրինի ծառահատումները


Տարոն Մարգարյան
Տարոն Մարգարյան

Քաղաքում դեռևս շարունակվում են ապօրինի ծառահատման դեպքերը, այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում։

Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը ապօրինի ծառահատման դեպքերը կանխելու ուղղությամբ:

«Յուրաքանչյուր տարի մենք նոր այգիներ ու պուրակներ ենք ստեղծում, ավելացնում ենք կանաչ տարածքները, ծառատունկեր ենք իրականացնում: Բայց, դրան զուգահեռ, քաղաքում դեռևս շարունակվում են ապօրինի ծառահատման դեպքեր գրանցվել: Փաստորեն, մեր օրերում դեռևս որոշ մարդկանց անհրաժեշտ է բացատրել, որ ծառը պետք է խնամել, այլ ոչ թե՝ կտրել: Նման մարդիկ պետք է սահմանված կարգով ենթարկեն պատասխանատվության օրենքի խստությամբ: Որևէ մեկը չի կարող բացառություն լինել, և այս հարցում ակնկալում եմ նաև սերտ համագործակցություն իրավապահ մարմինների հետ. ամեն առանձին դեպքի մասով ուղարկեք համապատասխան գրություններ Երևանի դատախազությանն ու ոստիկանությանը», - ասել է քաղաքապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG