Մատչելիության հղումներ

Նոր զեկույց՝ Ալպերում տեղի ունեցած ավիաաղետի վերաբերյալ


Փրկարարներն աշխատում են ինքնաթիռի կործանման վայրում, ապրիլ, 2013թ.

Գերմանացի օդաչուն, որն անցյալ տարվա մարտի 24-ին դարձել էր 150 մարդու մահվան պատճառը, դեպքից երկու շաբաթ առաջ պետք է հոգեբուժարանում ստանար անհրաժեշտ բուժում: Այս պնդումը ներառված է ֆրանսիացի հետաքննիչների այսօր հրապարակած զեկույցում: Զեկույցը նաև ներառում է առաջարկ՝ լինել հետևողական օդաչուների հարցում:

Հետաքննիչները պարզել են, որ ֆրանսիական Ալպերում աղետի ենթարկված ինքնաթիռի օդաչու Անդերս Լյուբիցը դեռ 2014 թվականի դեկտեմբերին տառապել է ընկճախտով: Նա դիմել է մի քանի բժշկի, սակայն որևէ մեկը օդաչուի հոգեկան առողջության մասին տեղյակ չի պահել ավիաընկերության ղեկավարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG