ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քըրբին դատապարտել է Ռուսաստանի, Ուկրաինայի և «ցանկացած այլ երկրի» ներկայացուցչության վրա տեղի ունեցած հարձակումները:
«Մենք տեղեկացել ենք Ուկրաինայում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին, որոնք ուղեկցվել են բռնության պոռթկումներով, ինչպես նաև Մոսկվայում ուկրաինական ներկայացուցչությունների մոտ տեղի ունեցածի մասին:
Մենք դատապարտում ենք բռնության և վանդալիզմի ցանկացած գործողություն՝ ուղղված Ուկրաինայում, Ռուսաստանում կամ աշխարհի որևէ այլ երկրում դիվանագիտական կառույցների դեմ»,- ասել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության ներկայացուցիչը: