Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան պաշտոնական հարցում է ուղարկել Վաշինգտոն՝ Ռուսաստանի տեղեկատվության նախկին նախարար և նախագահի խորհրդական Միխայիլ Լեսինի մահվան հանգամանքների բացահայտման հարցում համագործակցության ակնկալիքով:
Նախօրեին Վաշինգտոնի գլխավոր դատաբժիշկը տեղեկացրել էր, որ Լեսինը մահացել է «բութ առարկայով գլխին, իրանին, վերին և ստորին վերջույթներին ստացած հարվածներից»։