Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հայաստանի ու Ռուսաստանի այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այսօր այցելել է մայրաքաղաքի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմաօդային ավիաբազա:
Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներն ավիաբազայի այցելուներին ներկայացրել են սպառազինության և ռազմատեխնիկայի ժամանակակից նմուշների ու օդանավի անձնակազմի հանդերձանքի ցուցադրությունը, որից հետո Սերժ Սարգսյանը և նրան ուղեկցող պատվիրակությունների անդամները դիտել են ՀԱՊԿ առաջադրանքների իրականացման շրջանակներում կործանիչների ցուցադրական թռիչքները: