Երեկ չոր հացադուլը դադարեցրած Նադեժդա Սավչենկոն հացադուլից դուրս է գալիս բարդություններով, ռուսական կողմն արգելում է ուկրաինացի բժիշկների մուտքը մեկուսարան, Ֆեյսբուքում գրել է ուկրաինացի օդաչուի փաստաբան Նիկոլայ Պոլոզովը:
2014 թվականին ձերբակալված Սավչենկոն, հիշեցնենք, հերքում է Ռուսաստանի իրավապահների ներկայացրած՝ երկու ռուս լրագրողի սպանության մեղադրանքը:
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել Սավչենկոյին ազատելու պահանջով ակցիա: