Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է հոլանդահայ գործարարներ Արամ Հայկազին և Երվանդ Հայկազին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ գործարարները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում երկարաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնելու և, մասնավորապես, կաշվեգործության ոլորտում ներդրումներ կատարելու հարցում:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն տնտեսական ակտիվության աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Հանդիպմանը քննարկվել են կաշվեգործության ոլորտում ներդրումային ծրագրի իրագործմանը վերաբերող մի շարք հարցեր: