Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ուկրաինան «խոցելի է մնալու Ռուսաստանի ռազմական գերակայության դիմաց»՝ անկախ նրանից, թե ինչ կանի Միացյալ Նահանգները:
The Atlantic հանդեսում հրապարակված հարցազրույցում Օբաման ասել է, որ Ուկրաինան հստակաբար առանցքային կարևորություն ունի Ռուսաստանի համար, որպիսին չունի Միացյալ Նահանգների համար: